Հայբիզնեսբանկն ամփոփել է Mastercard-ի հետ համատեղ ակցիան
20.05.2019 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ











Բանկում նշել են, որ ակցիային մասնակցել են 2018թ. դեկտեմբերի 15-ից մինչեւ սույն թվականի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում բանկի MasterCard Պլաստիկ քարտերի միջոցով գործարքներ կատարած հաճախորդները:
Ակցիայի երեք գլխավոր մրցանակներն են երկու անձի համար նախատեսված երկկողմանի ավիատոմսերը՝ դեպի Վիեննա, Սանկտ Պետերբուրգ եւ Մոսկվա, հյուրանոցի գումարը, մեկ ընթրիք ճանապարհորդության ժամանակ եւ դիմավորում-ճանապարհում ծառայության մատուցումը, ինչպես նաեւ 30 խրախուսական մրցանակ՝ cashback 100 000 դրամի չափով:
Երեք գլխավոր եւ 30 խրախուսական մրցանակակիրները պատահականության սկզբունքով ընտրվել են ակցիայի մրցանակների հավակնորդների կողմից՝ բանկի գլխամասային գրասենյակում կայացած միջոցառման ընթացքում:
«Ակցիայի մասնակից հաճախորդներն իրենց շնորհակալությունն էլ հայտնել Հայբիզնեսբանկին որակյալ եւ մատչելի բանկային ծառայությունների հետ համատեղ նման հաճելի նախաձեռնություններով հանդես գալու համար:
Հայբիզնեսբանկն առաջարկում է MasterCard միջազգային վճարային քարտեր, որոնք հնարավորություն են տալիս կատարել անկանխիկ վճարումներ ապրանքների եւ ծառայությունների դիմաց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, ստանալ զեղչեր Հայբիզնեսբանկի զեղչային ծրագրին մասնակից առեւտրի կետերից, կատարել կոմունալ վճարումներ բանկոմատների միջոցով եւ օգտվել այլ առավելություններից:
Հայբիզնեսբանկը մշտապես զարգացնում է իր կողմից մատուցվող ծառայությունները՝ կարեւորելով իր մշտական հաճախորդների ակնկալիքներն ու ցանկությունները»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: