Ամերիաբանկը Թբիլիսիում մասնակցել է Caucasus’19 համաժողովին
17.05.2019 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ամերիաբանկ



Բանկում նշել են, որ համաժողովի կազմակերպիչները մասնակից բանկերի շարքում առանձնացրել են 2018թ. ամենանորարար բանկերին, որոնց շնորհվել է հավաստագիր:
Ամերիաբանը եւս արժանացել է այդ հավաստագրին:
«Ամերիաբանկի մասնակիցները ներկայացրել են սքորինգային համակարգով օնլայն տրամադրվող վարկերի առավելությունները եւ ներդրման 5 ամսում ունեցած հաջողությունները, որոնք տպավորիչ էին: Ընդամենը 5 ամսում Ամերիաբանկի սքորինգային համակարգով օնլայն տրամադրված վարկերի ծավալը ՓՄՁ մանրածախ վարկերի պորտֆելում կազմել է 89%, քանակը` 94%, իսկ ՓՄՁ հաճախորդների աճը կազմել է 60%»,- ասված է հաղորդագրությունում:
Ամերիաբանկում հիշեցրել են, որ 1 մլն դրամից մինչեւ 10 մլն դրամ ավտոմատ ձեւով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու բանկ այցելելու:
«Վարկերի համար սահմանված չէ տրամադրման վճար, եւ չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում: Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը եւ ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաեւ օնլայն ռեժիմով ստորագրել վարկային պայմանագիրը՝ բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ»,- ամփոփել են բանկում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: