Հայաստանը կհամագործակցի «Աստանա» ֆինանսական կենտրոնի հետ

17.05.2019 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Աստանա կենտրոն
Աշխատանքային այցով Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն։

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը կենտրոնի ղեկավարների հետ խոսել է համագործակցության հնարավորությունների մասին:

Կենտրոնի կառավարիչ Կայրաթ Կելիմբետովն նշել է, որ իրենք եւս ցանկություն ունեն համագործակցելու Հայաստանի հետ եւ աշխատելու այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ակտիվների, մասնավոր իրավունքի կառավարումը, ֆինանսական տեխնոլոգիաները:

«Կա տեսլական՝ ունենալու նման ինստիտուտ նաեւ Հայաստանում, ընդհանուր համագործակցություն հաստատել նաեւ ձեզ հետ: Մենք պետք է ուսումնասիրենք սա: Ես մեծապես տպավորված եմ եւ իմ տպավորությունները կիսելու եմ կառավարության ու Կենտրոնական բանկի հետ: Գուցե սկսենք մտածել, թե ինչ կարող ենք անել միասին»,- ասել է ՀՀ նախագահը։
Դիտում՝ 1474

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW