Նախարարի հետ քննարկվել են դեղագործության ոլորտի խնդիրները

17.05.2019 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #դեղագործություն
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի խնդիրները («Երեւանի քիմիա-դեղագործական ֆիրմա», «Էսկո ֆարմ», «Թի-ֆարմա», «Լիկվոր», «Մեդիկալ Հորիզոն», «Տոնուս-լես», «Թուֆենքչի գրուպ», «Ֆարմատեք»)։  

Նախարարությունում նշել են, որ դեղ արտադրողները ներկայացրել են միջազգային GMP՝ պատշաճ արտադրական գործունեության չափանիշներին համապատասխանելու հավաստագրի ստացման հետ կապված խնդիրները։

Ի թիվս ոլորտի այլ խնդրահարույց հարցերի՝ քննարկվել են դեղերի գրանցման, վերագրանցման եւ դրանց վճարների հետ կապված խնդիրները։

Քննարկել են նաեւ նախորդ տարվա ընթացքում գրանցված արտադրության եւ արտահանման ծավալները եւ դինամիկան, դրանց նպաստող կամ խոչընդոտող պատճառները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «ՀՀ դեղ արտադրողների միությունը» կներկայացնի  խնդիրների եւ առաջարկությունների ամփոփաթերթ։

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ խնդիրները կդասակարգվեն ըստ կարգավորման առաջնահերթության եւ ոլորտի ներկայացուցիչները պարբերաբար կտեղեկացվեն դրանց լուծման առաջընթացի վերաբերյալ։
Դիտում՝ 1550

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW