“Յունիբանկը” ներդրել է “Ռիսկերի կառավարման գործընթացների բարելավման” ծրագրի մոդուլների մեծ մասը

03.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 3 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Յունիբանկն” ավարտել է ABN AMRO բանկի “Ռիսկերի կառավարման գործընթացների բարելավման” ծրագրի շրջանակներում 9 մոդուլներից 7-ի ներդրումը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, նոյեմբերին “Յունիբանկ” այցելած ABN AMRO-ի ներկայացուցիչները դրական գնահատական են տվել ծրագրի ներդրման գործընթացին:

Ներդրվել են հետեւյալ մոդուլները. Executive Risk Management Training, Credit Acquisition and Scoring, Collections, Governance (Risk Charter), Risk Policy, Mortgage Product Program, Operational Risk Management:

Ինչպես նշել են “Յունիբանկում”, նշված մոդուլների ներդրումը հիմք կհանդիսանա մանրածախ ռիսկերի կառավարման համակարգի ներդրման համար:

Ծրագրի հիմնական նպատակը հայկական բանկում “մտածելակերպի փոփոխությունն է”` միջազգային չափանիշներին համապատասխան:

Ողջ համակարգի ներդրման աշխատանքները կավարտվեն 2008 թ. հունվարի 31-ին:

Դիտում՝ 7421

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW