Թողարկվել է «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը

16.05.2019 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՊՀ #ԿԲ #հուշադրամ
ՀՀ Կենտրոնական բանկն այսօրվանից շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը:

ԿԲ-ում նշել են, որ հուշադրամի դիմերեսին պատկերված է հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատված (գտնվում է Երեւանի պետական համալսարանի սրահում, քանդակագործ` Վահան Ղազարյան, ճարտարապետ՝Լեւոն Բալայան, ճարտարագետ՝ Սոս Մանուկյան) եւ «SCIENTIA POTENTIA EST» մակագրությունը:

Դարձերեսին «Սահակ Պարթեւ եւ Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակից հատված է (գտնվում է Երեւանի պետական համալսարանի մուտքի մոտ, քանդակագործ՝ Արա Սարգսյան, ճարտարապետ` Ռոմեո Ջուլհակյան): Ֆոնին ԵՊՀ շենքի ուրվագծի եւ գերբի պատկերներն են:

Անվանական արժեքը 1000 դրամ է, քաշը՝ 33,6 գ:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում, 500 հատ:

Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես) եւ Վարդան Վարդանյանը (դարձերես):
Դիտում՝ 2179

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW