ԱՄՆ-ը ներկայում $66 մլն-ի ծրագրեր է իրականացնում Հայաստանում
15.05.2019 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Այս շարքում է Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերումը «Կոնտուր գլոբալ» ընկերության կողմից, որը հանդիսանում է $250 մլն-ի ներդրում»,- նշել է դեսպանը՝ ելույթ ունենալով Հայ-ամերիկյան առեւտրային պալատում:
Լին Թրեյսին ընդգծել է, որ ներդրումների շարքում է նաեւ Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի կամ OPIC-ի աշխատանքը, որը վերջերս $20 մլն ընդհանուր արժողությամբ երեք վարկ է տրամադրել «Առաջին հիփոթեքային» ընկերությանը:
Նրա խոսքով՝ OPIC-ը նաեւ աջակցել է «Գազել ֆինանս» ներդրումային հիմնադրամի ընդլայնմանը, որը փոքր եւ աճի լավ տեմպեր ունեցող հայաստանյան ձեռնարկությունների համար ապահովում է խորհրդատվություն եւ բիզնեսի ընդլայնման ու աշխատատեղեր ստեղծելու համար անհրաժեշտ ֆինանսավորում:
«Այնուամենայնիվ, մեր տնտեսական հարաբերություններում դեռ շատ է չիրացված ներուժը: Վերջին տարիների Հայաստանի ամուր տնտեսական աճը, որը 2017-ին կազմել է 7%, իսկ 2018-ին՝ 5%, ցույց է տալիս շարունակական վերընթաց աճի ներուժը, որը կարող է իրացվել կայուն տնտեսական գործունեության, ներդրումների եւ նորարարության համար նպաստավոր գործարար միջավայրի պարագայում: Գործարար շրջանակները սպասում են Հայաստանի կողմից արդարացի, կանխատեսելի եւ թափանցիկ ներդրումային միջավայրի ձեւավորման ջանքերի շարունակմանը: Մենք սպասում ենք ՀՀ կառավարության լուրջ բարեփոխումներին՝ ուղղված կոռուպցիայի վերացմանը, հաստատությունների եւ իրավունքի գերակայության ամրապնդմանը»,- հայտարարել է ԱՄՆ դեսպանը:
Լին Թրեյսին հիշեցրել է, որ 1992-ից ի վեր Միացյալ Նահանգները տրամադրել է ավելի քան $2 մլրդ-ի աջակցություն՝ մարդկանց կենսամակարդակի բարելավման եւ ժողովրդավարական, տնտեսական եւ սոցիալական կառավարման ջանքերին աջակցելու նպատակով:
«2018թ. Միացյալ Նահանգների կողմից հատկացվել է $26,7 մլն: Սակայն սա չի ներկայացնում ամբողջական պատկերը, քանի որ մեր աջակցության ծրագրերից շատերը բազմամյա ծրագրեր են: Այս պահին Հայաստանում ունեցած մեր ակտիվ դրամաշնորհների ու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է $66 մլն»,- նշել է դեսպանը:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: