Ամերիաբանկը կոնֆերանս է հրավիրել արեւային լիզինգի թեմայով

14.05.2019 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #արեւային լիզինգ
Ամերիաբանկը, կարեւորելով վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումները Հայաստանում, հրավիրել է արեւային լիզինգի թեմայով կոնֆերանս իր կորպորատիվ հաճախորդների եւ պոտենցիալ հաճախորդների համար:

Միջոցառումը նպատակ ունի բիզնեսի ներկայացուցիչներին հնարավորություն տալ ծանոթանալու արեւային էներգիայի օգտագործման առավելություններին, արեւային էլեկտրակայանների առանձնահատկություններին, ֆինանսավորման արդյունավետ սխեմաներին, առկա փորձին եւ տեղում ստանալ ամբողջական խորհրդատվություն արեւային էներգիայի օգտագործման գործընթացի վերաբերյալ:

Ամերիաբանկում նշել են, որ բանկի կողմից առաջարկվող արեւային լիզինգը ընձեռում է հետեւյալ հնարավորությունները.

- GEFF-ի հետ ունեցած համագործակցության շրջանակում լիզինգի մայր գումարի 20%-ի փոխանցում (cashback) հաճախորդի հաշվին եւ ստացված միջոցների տնօրինում հաճախորդի հայեցողությամբ,
- ֆինանսավորում առանց գրավի,                                    
- համագործակցության լայն շրջանակ շուկայի լավագույն մատակարարների հետ,
- լիզինգին զուգահեռ այլ ֆինանսական գործիքների օգտագործում,
- սերտ համագործակցություն միջազգային ֆոնդերի հետ:

Տեղի է ունեցել նաեւ պանելային քննարկում:
Դիտում՝ 3217

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW