Այսօր ստորագրվել է «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը:ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում նշել են, որ այն սահմանում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) եւ Հայաստանի միջեւ համագործակցության գերակայությունները, հիմնական արդյունքները եւ իրականացման ռազմավարությունները 2019-2023 թթ. համար։«Համոզված եմ, որ ծրագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա եւ հնարավորություն կստեղծի երկրում սոցիալական գործընկերության համակարգի հետագա շարունակական զարգացման համար»,- ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:«Ծրագրում ներկայացված են նաեւ ՄԱԿ-ի Զարգացման եւ աջակցության 2016-2020 թթ. առաջնահերթությունները, ինչպես նաեւ՝ Կայուն զարգացման նպատակները: Ուրախ եմ տեսնել ԱՄԿ չափորոշիչներին համապատասխանելու՝ Հայաստանի պատրաստակամությունը»,- նշել է ԱՄԿ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանց Քոլլերը:«Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրն ունի երեք հիմնական գերակայություն՝ աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող մեխանիզմների կատարելագործում, զբաղվածության քաղաքականության բարելավում, կանանց եւ տղամարդկանց զբաղվածության կարողությունների ընդլայնում եւ սոցիալական երկխոսության ու կոլեկտիվ բանակցությունների ամրապնդում բոլոր մակարդակներում: Tweet Դիտում՝ 2636