Հայաստանը մասնակցել է Հաագայի գինու փառատոնին

14.05.2019 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հաագա #գինի
Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Հաագայի գինու փառատոնին՝ Diplomats Wine Extravaganza-ին:

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ փառատոնի այցելուները դրական են գնահատել Royal Beverages Group ընկերության կողմից ներմուծվող հայկական արտադրության գինու, կոնյակի եւ օղու լայն տեսականին։

Նրանք ընդգծել են, որ ներկայացված երկրներից Հայաստանն առանձնանում էր իր հարուստ տեսականիով, բարձր մակարդակի պատրաստվածությամբ եւ յուրօրինակ դիզայնով։

Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ փառատոնին առաջին անգամ Հայաստանի՝ նման ներկայանալի կերպով մասնակցությունը, դեսպանության եւ հայ համայնքի համագործակցության օրինակելի դրսեւորումներից է։
Դիտում՝ 1891

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW