Յունիբանկը Վանաձորում բացել է «Գուգարք» նոր մասնաճյուղը

13.05.2019 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Արթուր Ապերյան
Վանաձոր քաղաքի կենտրոնում բացված՝ Յունիբանկի «Գուգարք» նոր մասնաճյուղը սկսում է հաճախորդների սպասարկումը:

Բանկում նշել են, որ նորաբաց մասնաճյուղի հասցեն է՝ ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 44-6:

«Տարածքի ընտրությունը կատարվել է՝ ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից եւ բիզնես միջավայրից»,- ասված է հաղորդագրությունում:

«Մեր հաճախորդների թիվը գնալով ավելանում է եւ մենք պետք է ապահովենք բարձր որակով սպասարկում: Ուրախ ենք, որ Վանաձորում բացեցինք եւս մեկ մասնաճյուղ, որն ունի ընդարձակ եւ ժամանակակից սպասարկման սրահ: Հաճախորդներին հարմարավետ սպասարկելու համար մասնաճյուղը կաշխատի մեկ պատուհանի սկզբունքով»,- նշել է Յունիբանկի օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

«Գուգարք» մասնաճյուղում տեղադրված վճարային տերմինալների միջոցով հաճախորդները կարող են սպասարկվել նաեւ ինքնուրույն՝ կատարել հաշվի համալրում, վարկի մարում, կոմունալ եւ այլ վճարումներ:

Այժմ Յունիբանկն ունի 48 մասնաճյուղ, բայց մինչեւ տարեվերջ նախատեսում է ավելի ընդլայնել սպասարկման ցանցը՝ նոր մասնաճյուղեր բացելով Արարատ, Մասիս եւ Ապարան քաղաքներում:
Դիտում՝ 2472
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW