Հայաստանն ու Լյուքսեմբուրգն ընդլայնում են տնտեսական կապերը

13.05.2019 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
Լյուքսեմբուրգը պատրաստ է ակտիվորեն համագործակցել եւ օժանդակել Հայաստանի կառավարությանը՝ տարբեր ոլորտներում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այդ երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելն այսօր քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության հեռանկարները:

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ գործարար կապերի ակտիվացման նպատակով կողմերը կարեւորել են բիզնես ֆորումների կազմակերպումն ու անցկացումը:

Նրանք նշել են, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ, եւ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի էապես ընդլայնել կապերն ու ավելացնել առեւտրաշրջանառության ծավալները:
Դիտում՝ 1794

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW