Նախարարը ծանոթացել է «Երեմյան փրոջեքթս»-ի ծրագրերին
10.05.2019 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն






Նախարարը շրջայց է կատարել ակադեմիայում, ծանոթացել ուսուցման առարկաների ցանկին, ուսումնառողների համար ստեղծված պայմաններին, ինչպես նաեւ ակադեմիայի զարգացման ծրագրերին։
Ըստ հիմնադրի՝ Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի նպատակն է նպաստել Հայաստանում հյուրընկալության ինստիտուտի կայացմանը, ծառայությունների որակի բարձրացմանը, հայկական խոհանոցի միջազգայնացմանը։ Ակադեմիայի ղեկավարությունը մտադիր է այն դարձնել տարածաշրջանում գերազանցության կենտրոն:
Տիգրան Խաչատրյանը «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ քննարկել է ընկերության ներդրումային ծրագրերը տարբեր ուղղություններով։
Դավիթ Երեմյանը նշել է, որ «Երեմյան փրոջեքթս» ընկերությունն իրականացնում է 3 խոշոր նախագիծ, որոնցից մեկն էլ հենց ակադեմիան է։
Երկրորդ ուղղությունը գյուղատնտեսությունն է, երրորդն էլ՝ նոր ձեւաչափի ռեստորանները։
«Այս տարվա ներդրումների ծավալը մոտ $10 մլն կկազմի եւ կստեղծվի 250 նոր աշխատատեղ», - նշել է Դավիթ Երեմյանը։
Նախարարին տեղեկացվել է, որ Դիլիջանում նոր խոզաբուծական ֆերմա է բացվել, եւ Հայաստան են բերվել կանադական հայտնի Genesus Genetics ընկերության մաքրացեղ խոզատեսակներ: Ընկերությունն օգտվել է մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիների համար տրվող պետական սուբսիդավորման արտոնությունից։
Ֆերման համապատասխանեցված է արտադրության եւ որակի միջազգային սահմանված բոլոր չափանիշներին:
Ջերմուկում արդեն գործում է խոշոր անասնաֆերմա, որտեղ պահվում են մաքրացեղ անասուններ. մեծածավալ ներդրումներ են իրականացվում այն նորարարական տեխնոլոգիաներով հագեցնելու համար։
«Հայաստանը գաստրոտուրիզմի մեծ հեռանկարներ եւ ներուժ ունի։ Վստահաբար, աջակցելու ենք այն բոլոր նախագծերին, որոնք կնպաստեն գաստրոզբոսաշրջության զարգացմանը, ինչը մեզ համար շատ առանցքային է։ Ինքներս էլ պետք է Հայաստանը դիրքավորենք այնպես, որ ընդհանուր պատկերի մեջ գաստրոտուրիզմը մեծ բաղադրիչ կազմի, քանի որ Հայաստանի մասին զբոսաշրջիկների դրական տպավորություններից մեկը հենց սննդի վերաբերյալ է», - նշել է Սուսաննա Սաֆարյանը։
Քննարկվել է գաստրոզբոսաշրջությանն առնչվող մեծամասշտաբ միջոցառում իրականացնելու հնարավորությունը, որը կհամախմբի գաստրոարդյունաբերության ոլորտում ծառայություն մատուցող ընկերություններին՝ ներկայացնելու հայկական սննդի բազմազանությունը՝ ներգրավելով նաեւ միջազգային մասնագետների։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: