Բացվել է խոհարարական արվեստի եւ հյուրընկալության «Երեմյան ակադեմիան»

08.04.2019 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Երեմյան ակադեմիան» #Դավիթ Երեմյան #Ֆրանցիս Լոուսոն
Այսօրվանից Տերյան, 91 հասցեում գործում է խոհարարական արվեստի եւ հյուրընկալության «Երեմյան ակադեմիան»։

«Սա բացառիկ կառույց է եւ դժվար է առաջինը լինել։ Հայկական շուկային ակադեմիան տրամադրելու է բարձրորակ խոհարարներ ու նաեւ նպաստելու է մրցակցության աճին, դառնալու է նախադեպ ու օրինակ՝ պետական ուսումնարանների ու քոլեջների համար»,- ասել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:

Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի շրջանավարտները ստանալու են «City of Oxford College»-ի խոհարարական արվեստի դիպլոմ, Երեմյան Ակադեմիայի եւ City of Oxford College-ի խոհարարության, հյուրընկալության եւ մենեջմենթ ծրագրերի միասնական ավարտական վկայականներ։

«City of Oxford College»-ի ներկայացուցիչ Ֆրանցիս Լոուսոնը ասում է, որ տպավորված է հայկական խոհանոցի որակով։

«Հայկական ճաշատեսակներն ու հայկական խոհարարական արվեստը պետք է ավելի ճանաչված դառնան։ Այն, ինչն այստեղ ամենաշատն եմ հավանել՝ հացն է։ Աշխարհում այն լավագույններից մեկն է։ Ինձ շատ է դուր եկել նաեւ այն ամենը, ինչ դուք մատուցում եք նախաճաշին՝ թթվասեր, կաթնաշոռ, ձու, մեղր։ Սա սնվելու շատ առողջ եւ լավ տարբերակ է։ Բայց ամենաշատը ինձ դուր է գալիս ձեր ռեստորանային մթնոլորտը։ Այստեղ մարդիկ ռեստորան են գալիս, որովհետեւ ուզում են շփվել ընտանիքի եւ ընկերների հետ եւ լավ տրամադրություն ունենալ։ Սա քիչ հանդիպող տեսարան է ժամանակակից աշխարհում»,- ասել է Ֆրանցիս Լոուսոնը։
Դիտում՝ 3960
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW