ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ VTB-Transfer քարտ

08.05.2019 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #VTB-Transfer
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է VTB-Transfer քարտերի օգտագործման հատուկ պայմաններ այն հաճախորդների համար, որոնք պարբերաբար ստանում են դրամական փոխանցումներ արտերկրից:

Բանկում նշել են, որ քարտը ստանալու համար անհրաժեշտ է, որ հաճախորդը մեկ անգամ այցելի բանկի ցանկացած մասնաճյուղ, լրացնի հայտ եւ տեղում ստանա՝

-    VTB-Transfer ակնթարթային թողարկման դրամային քարտ (եթե հաճախորդը պլանավորում է դրամական փոխանցումները միշտ ստանալ/փոխանցել դրամով),
-    VTB-Transfer Mastercard Standart բազմարժութային քարտ (եթե հաճախորդը ցանկանում է օգտագործել դրամական փոխանցումների գումարը փոխանցված արժույթով – USD, EUR, RUB):

Քարտը ստանալուց հետո հաճախորդը կարող է ստանալ դրամական փոխանցումներ, առանց տանից դուրս գալու կամ աշխատանքի վայրից հետեւյալ տարբերակներից մեկի միջոցով՝

-    Կատարելով մեկ զանգ Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով,
-    Ուղարկելով փոխանցումը ստանալու հայտ Մոբայլ բանկինգի միջոցով,
-    Օգտվելով Call Back ֆունկցիայից՝ բանկի կայքում:

«Բանկի մասնաճյուղերի աշխատակիցներն ուրախ կլինեն օգնել նոր հաճախորդներին, որոնք դեռ չգիտեն, թե ինչպես օգտվել VTB-Transfer ծառայությունից՝ տեղում ցուցադրելով ծառայությունը:

Քարտին դրամական փոխանցման հաշվեգրման պահին հաճախորդը ստանում է SMS-ծանուցում Կոնտակտային կենտրոնի կողմից եւ կարող է առանց միջնորդավճարի կանխիկացնել փոխանցված գումարը քարտից՝

- Դրամով՝ Երեւանում եւ Հայաստանի մարզերում գտնվող բանկի 160 բանկոմատների միջոցով,
- Արտարժույթով ՝ բանկի 70 մասնաճյուղերում:

Բացի այդ, VTB-Transfer քարտապանները կարող են օգտվել հետեւյալ առավելություններից՝

-    Կանխիկացման արտոնյալ փոխարժեք` քարտին փոխանցման հաշվեգրման պահին,
-    Մինչեւ 1 մլն դրամի վարկային գիծ ստանալու հնարավորություն, դրամական փոխանցումների ստացման պատմության հիման վրա»,- ասված է հաղորդագրությունում:

Քարտի սպասարկման ամենամսյա միջնորդավճարը կազմում է 60 դրամ, եթե հաճախորդն ամեն ամիս ստանում է քարտին նվազագույնը 1 դրամական փոխանցում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդները կարող են ստանալ դրամական փոխանցումներ IntelExpress, MoneyGram, Convers Transfers, TelCell, Unistream եւ БЭСТ միջազգային դրամական փոխանցումների համակարգերով:
Դիտում՝ 7936
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW