Ամերիաբանկն ընդլայնում է միջազգային գործակցությունն առեւտրի ֆինանսավորման ոլորտում

07.05.2019 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Սիթիբանկ #ԱԶԲ
Ամերիաբանկը եւ Սիթիբանկն առեւտրի ֆինանսավորման համատեքստում կնքել են հերթական գործարքը:

Ամերիաբանկը ներգրավել է շուրջ $14 մլն-ի վարկային միջոցներ, որոնց մի մասը տրամադրվել են Սիթիբանկի կողմից Ամերիաբանկի համար սահմանված վարկային սահմանաչափի ներքո, իսկ մնացածը՝ Ասիական զարգացման բանկի երաշխավորությամբ, որի հետ Առեւտրի ֆինանսավորման ծրագրի ներքո կնքված պայմանագրերի շրջանակում Ամերիաբանկը հանդիսանում է ոչ միան թողարկող, այլեւ հաստատող բանկ:

«Այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ամերիաբանկի՝ միջազգային առեւտրով զբաղվող հաճախորդներին իրենց գործունեությունը կազմակերպել առավել մրցակցային եւ նպաստավոր պայմաններով:

Սիթիբանկի եւ Ամերիաբանկի երկար տարիների համագործակցության արդյունքում տարեցտարի ավելանում են գործարքների թիվն ու ծավալը, ինչը վկայում է փոխվստահության եւ արդյունավետ գործընկերային հարաբերությունների մասին»,- ասված է Ամերիաբանկի տարածած հաղորդագրությունում:

Ամերիաբանկի կողմից ներգրավվող առեւտրի ֆինանսավորման միջոցները միջինում գերազանցում են տարեկան $100 մլն-ը:
Դիտում՝ 6315
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW