Հայաստանի եւ ԱՄՆ-ի տնտեսական երկխոսության առանցքում առեւտուրն է
07.05.2019 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն



«Շատ ողջունելի է, որ առաջիկա աջակցության ծրագրերը թիրախավորելու են ենթակառուցվածքների զարգացումը եւ ՓՄՁ աջակցությանը»,- ասել է նախարարը՝ հյուրընկալելով ԱՄՆ փոխպետքարտուղարի առեւտրային քաղաքականության եւ բանակցությունների հարցերով տեղակալ Դեյվիդ Միլի ղեկավարած պատվիրակությանը։
Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաեւ կառավարության ծրագրային նպատակներին՝ կարեւորելով տնտեսական աճի բեւեռների վերադասավորումը։
«Երբ մենք խոսում ենք ներառական աճի մասին, նկատի ունենք միջնաժամկետ հատվածում տնտեսության այնպիսի կառուցվածքային փոփոխությունը, որը պետք է մասնակիցների միջեւ ավելի բաշխված դարձնի տնտեսական արդյունքները, որը պետք է անդրադառնա նաեւ արտահանման, ապրանքների շուկաների վրա։
Արտահանումը շարունակելու է մնալ մեր տնտեսության հիմնական առանցքը, եւ շատ կարեւոր է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջեւ տնտեսական երկխոսության հիմնական հարցերից մեկը արտաքին առեւտրի խնդիրներն են։ Առեւտրային ընթացակարգերը լավագույն առաջադեմ փորձին համապատասխանեցնելով, կարելի է շոշափելի արդյունքներ գրանցել»,- նշել է նախարարը։
ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի Եվրասիայի առեւտրային հարցերով նախարար-խորհրդական Մայքլ Լալլին էլ անդրադարձել է առեւտրային համագործակցության հարցերին, ինչպես նաեւ կարեւորել Հայաստանում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությունը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: