“Կասկադ Բանկը” հայտարարեց հիփոթեքային վարկավորման նոր ծրագրի մեկնարկի մասին

30.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 30 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Կասկադ Բանկը” հայտարարեց հիփոթեքային վարկավորման նոր ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակներում հատուկ պայմաններ կառաջարկվեն երիտասարդներին:

2007թ. դեկտեմբերի 1-ից Կասկադ Բանկն առաջարկում է վարկեր տան արժեքի 80%-ի չափով, 16 տարի առավելագույն մարման ժամկետով և 11,75% տոկոսադրույքով:

Մինչեւ 35 տարեկան հաճախորդների համար բանկն առաջարկում է վարկեր տան արժեքի 80%-ի չափով, 20 տարի առավելագույն ժամկետով և 11,50% տոկոսադրույքով:

“Կասկադ Բանկի” խորհրդի նախագահի տեղակալ Ջոնաթան Սթարկբն ասաց, որ այս նախաձեռնության նպատակը հիփոթեքային վարկերն ավելի գրավիչ և մատչելի դարձնելն է երիտասարդ սերնդի ներկայացուցիչների համար:

Առաջարկը գործում է 2007թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2008թ. մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում ներկայացված հիփոթեքային վարկային դիմումների նկատմամբ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 5989
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW