Curriculum Vitae-ն ամրապնդում է հայաստանյան եւ արտերկրի փորձագետների գործակցությունը

07.05.2019 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գեւորգ Ենգիբարյան #Fnet
Հայաստանում մալուխային հեռուստատեսության եւ ինտերնետի առաջատար մատակարարներից Fnet ընկերության նախաձեռնությամբ եւ Բրիտանական Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի Քոլեջի հովանավորությամբ մայիսի 4-ին «Այբ» դպրոցում կայացել է «Curriculum Vitae. Գլոբալ կառավարման միտումներն ու մարտահրավերները 2019» ֆորումը:

Միջոցառման շրջանակում ելույթներով հանդես են եկել հաղորդակցությունների, առաջնորդության, կառավարման ոլորտների տեղական եւ միջազգային առաջատար փորձագետներ, Շեֆիլդի համալսարանի պրոֆեսորներ:

Համաձայն «Curriculum Vitae Forum»-ի կոնցեպտուալ ուղղվածության՝ յուրաքանչյուր տարի միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվելու մասնագիտական կյանքի արդիական հարցերին, հիմնախնդիրներին եւ զարգացման ուղիներին:


«Լինելով Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտը ներկայացնող ընկերություններից մեկը՝ հիմնեցինք «Curriculum Vitae» ֆորումը, որի նպատակներից են բիզնեսի եւ կառավարման ոլորտներում տեղի ունեցող գործընթացների եւ ձեռքբերումների ներկայացումը, խնդիրների եւ զարգացման միտումների վերհանումը, ոլորտի հայաստանյան եւ արտերկրի առաջատար մասնագետների, փորձագետների միջեւ համագործակցության ամրապնդումը»,- ասել է ֆորումի կազմակերպիչ Fnet ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գեւորգ Ենգիբարյանը:

Նա հավելել է, որ այս նախագիծն ընդլայնվելու եւ շարունակական է լինելու:

Ֆորումի հատուկ հյուրերից՝ Շեֆիլդի համալսարանի ավագ դասախոս (MBA, B.Eng. (Hons) քաղաքացիական ինժեներությունում) Քրիս Լիասիդեսը, ընդգծելով միջոցառման կարեւորությունն, ասել է.

«Ներկայում շատ մարտահրավերներ են ծառացած բիզնեսների առաջ, այդ թվում՝ մրցակցությունը: Հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող Fnet ընկերությունն այս նախաձեռնությամբ բիզնեսի զարգացման ոլորտում յուրօրինակ աջակցություն է ցուցաբերում՝ լուսաբանելով բիզնեսի վարման բոլոր հնարավոր միտումներն ու հեռանկարները: Այս տեսանկյունից կարեւոր է, որ Հայաստանում բոլոր ոլորտները ներգրաված լինեն ամենամյա «Curriculum Vitae» ֆորումին»:

«Թվայնացվող աշխարհում ամեն ինչ արագ է փոփոխվում: Դա մարտահրավեր է մասնագետների համար: Այսօր ավելի քան երբեւէ նրանք պետք է ճկուն լինեն, կարողանան անմիջապես արձագանքել եւ լուծումներ գտնել: Հենց այդպես ենք կառուցում մեր մասնագիտական ուղին՝ CV-ն: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր փորձն ու գաղափարները, որոնք ժամանակի ընթացքում կատարելագործվում ու փոփոխվում են՝ ձեւավորելով մեր մասնագիտական ինքնությունը»,- նշել է ֆորումի խոսնակ, SPRING PR-ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը:


Նա հանդես է եկել «Ավանդական PR-ը թվային աշխարհում. ինքնություն որոնելով եւ ներբեռնելով փոփոխություններ» թեմայով:

Միջոցառման խոսնակների թվում էին նաեւ Տեղեկատվական անվտանգության եւ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Շեֆիլդի համալսարանի Բիզնես կառավարման (MBA) ֆակուլտետի ղեկավար եւ ավագ դասախոս Լեսլի Թոմաս Սզամոսին, Հայաստանի Մարդկային ռեսուրսների (ՄՌ) ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի ղեկավար, բիզնես կառավարման ֆակուլտետի դասախոս Սերգեյ Թանթուշյանը, բիզնես խորհրդատու, կառավարման ոլորտի փորձագետ Արմեն Հարությունյանը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի RIPE NCC-ի արտաքին հարաբերությունների տնօրեն Վահան Հովսեփյանը:

«Curriculum Vitae. Գլոբալ կառավարման միտումներն ու մարտահրավերները 2019» ֆորումի ընթացքում քննարկվել են EQ կառավարման, աշխատակիցներին եւ հաճախորդներին ներգրավման համար գեյմիֆիկացիայի կիրառման առանձնահատկությունները, մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից միտումները, կրթության ոլորտում նորարարության հիմնախնդիրներն ու լուծումները, մարքեթինգում վարքագծային գործիքների կիրառման միջոցով վաճառքների ավելացման հնարավորությունները:

Ֆորումին մասնակցել են PR-ի եւ մարքեթինգային հաղորդակցությունների, hեռահաղորդակցության եւ ՏՏ ոլորտների ներկայացուցիչներ, ստարտափների, բիզնես խորհրդատուներ, բուհերի համապատասխան ֆակուլտետների ուսանողներ, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ:


Fnet ընկերությունը Հայաստանում մալուխային հեռուստատեսության եւ ինտերնետի առաջատար մատակարարներից է: Fnet-ն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում եւ մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաեւ catch up գործառույթ) եւ գերարագ ինտերնետ` օպտիկամանրաթելային ցանցի միջոցով:

Fnet ընկերությունը տրամադրում է 82 ընտրյալ ալիք եւ որակյալ ինտերնետ Երեւան քաղաքի Նոր Նորք, Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նորագավիթ համայնքներում, ինչպես նաեւ Արարատի մարզ՝ Նոր Խարբերդ, Այնթափ, Մարմարաշեն, Նոր Կյուրի, Ջրահովիտ, Մրգավետ,Արեւաբույր գյուղերում, Կոտայքի մարզ՝ Առինջ, Ջրվեժ, Ձորաղբյուր, Բալահովիտ, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերում Աբովյան քաղաքներում եւ Գեղարքունիքի մարզ՝ Սեւան քաղաքում: Fnet ընկերությունը մատակարարում է կաբելային հեռուստատեսություն եւ ինտերնետ ե՛ւ բազմաբնակելի շենքերում, ե՛ւ առանձնատներում:
Դիտում՝ 3338
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW