Բացվել է Հայէկոնոմբանկի նոր մասնաճյուղը՝ ք. Երեւան, Ավան վարչական շրջան, Խուդյակովի 177/7 հասցեում։Բանկում նշել են, որ մասնաճյուղի հաճախորդները ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:30-ը: «Բանկը, կարեւորելով իր հաճախորդների ֆինանսական պահանջմունքները եւ հարմարավետությունը, մշտապես վերանայում է իր մասնաճյուղային ցանցը:«Ավան» մասնաճյուղի բացումը բանկի համայնքային ընդլայնման հերթական փուլն է: Հայէկոնոմբանկը, շարունակելով իր որդեգրած քաղաքականությունը, իր հաճախորդներին է ներկայացնում ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ, որի շրջանակում մեկ ամսվա ընթացքում՝ մինչեւ 2019 թ. հունիսի 6-ը, «Ավան» մասնաճյուղի բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել Բանկի ծառայություններից արտոնյալ պայմաններով»,- նշել է բանկի գործադիր տնօրենի գործառնական գծով տեղակալ Ռուբեն Բադալյանը:«Հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը՝ բանկը հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման եւ զարգացման, միջոցների ներգրավման, նոր շուկաների յուրացման, ինչպես նաեւ միջազգային համագործակցության ընդլայնման ոլորտներում՝ ապահովելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացում՝ առանձնահատուկ շեշտը դնելով սպասարկման գործիքակազմում ժամանակակից բարձր թվային տեխնոլոգիաների կիրառման վրա, ինչը հնարավորություն կտա ապահովել հաճախորդների ավելի արագ, որակյալ եւ շուրջօրյա սպասարկում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:«Ավան» մասնաճյուղն առաջին տարածքային ստորաբաժանումն է համանուն վարչական շրջանում։Հաճախորդների ժամանակը խնայելու եւ հերթերից խուսափելու համար մասնաճյուղում կգործի հերթերի կառավարման սարք, իսկ այն հաճախորդները, որոնք կցանկանան ամրագրել հերթն իրենց համար նախընտրելի օրը եւ ժամին, կարող են օգտվել Earlyone հավելվածից:Բանկն արդեն ունի 52 մասնաճյուղ ամբողջ Հայաստանի տարածքում, որոնցից 29-ը՝ Երեւանում, 22-ը՝ մարզերում եւ 1-ը՝ Արցախում: Tweet Դիտում՝ 3641