Գրանցվել են “ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ” եւ “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի” նոր մասնաճյուղերը
30.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 30 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ գրանցվել են “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի 2 նոր մասնաճյուղեր:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, գրանցվել են “Դավիթաշեն” մասնաճյուղն ու “Արարատյան” մասնաճյուղը, որն իրականացնում է սահմանափակ ֆինանսական գործառնություններ:
Կենտրոնական բանկի նախագահի մեկ այլ որոշմամբ գրանցվել է “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի” “Ստեփանավան” մասնաճյուղը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: