ԿԲ եւ բանկերի ղեկավարները հանդիպել են Արցախի նախագահին

04.05.2019 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Բակո Սահակյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:

«Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ կառավարության անդամների եւ ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել է բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ», - հաղորդում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Լուսանկարից երեւում է, որ ընդլայնված հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնվերս Բանկի, Ակբա֊Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, Ամերիաբանկի ղեկավարները:
Դիտում՝ 2365

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW