“ԱրմենՏելի” մաքուր շահույթի աճը գերազանցել է 300%-ը

30.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 30 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱրմենՏել” ընկերության հասույթը 2007թ. երրորդ եռամսյակում կազմել է $63 մլն 277 հազար, որից $25 մլն 723 հազարը բաժին է հասնում բջջային կապին, $37 մլն 554 հազարը` ֆիքսված կապին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին ասվում է “ՎիմպելԿոմ” խմբի 2007թ. երրորդ եռամսյակի ֆինանսական եւ գործարքային գործունեության մասին հաշվետվությունում:

“ԱրմենՏելի” հասույթի աճն երկրորդ եռամսյակի հետ համեմատ կազմել է 8.4%:

“ԱրմենՏելի” OIBDA-ի (գործառնական շահույթը մինչեւ հիմնական միջոցների մաշվածության եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի պահումը) ցուցանիշը 2007թ. երրորդ եռամսյակում կազմել է $32 մլն 888 հազար: OIBDA-ի աճն երկրորդ եռամսյակի հետ համեմատ կազմել է 9.4%:

Երրորդ եռամսյակում “ԱրմենՏելի” մաքուր շահույթը կազմել է $15 մլն 961 հազար: Երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել էր $3 մլն 963 հազար: Մաքուր շահույթի աճը կազմել է 302.8%:

2007թ. երրորդ եռամսյակում “ԱրմենՏելի” ակտիվ բջջային բաժանորդների թիվը կազմել է 446 957-ի: Երկրորդ եռամսյակի հետ համեմատ, երբ ընկերությունն ուներ 471 000 ակտիվ բաժանորդ, նրանց թիվը կրճատվել է 5.1%: Երրորդ եռամսյակում “ԱրմենՏելի” մասնաբաժինը բջջային շուկայում կազմել է 33.6%:

“Մեզ մտահոգող գլխավոր խնդրահարույց ոլորտը Հայաստանի բջջային շուկայում մեր մասնաբաժինն է: Մենք արդեն ձեռնարկել են մի շարք միջոցներ մեր մրցունակային դիրքերն ամրապնդելու համար: Եվ չնայած ձեռնարկված միջոցների առաջին դրական ազդեցություններն արդեն երեւում են, մեզ ժամանակ կպահանջվի իրագործված միջոցների ազդեցությունից լիովին օգտվելու համար”,- ասվում է հաշվետվությունում:

Մեկ բջջային բաժանորդից “ԱրմենՏել” ընկերության ստացված միջին ամսեկան եկամուտը (ARPU) 2007թ. երրորդ եռամսյակում կազմել է $17.6` երկրորդ եռամսյակի համեմատ աճելով 1.7%-ով:

Մեկ ֆիքսված բաժանորդից “ԱրմենՏել” ընկերության ստացված միջին ամսեկան եկամուտը (ARPU) 2007թ. երրորդ եռամսյակում կազմել է $20.4` երկրորդ եռամսյակի համեմատ աճելով 5.7%-ով:

“ԱրմենՏելի” ֆիքսված կապի բաժանորդների թիվն երրորդ եռամսյակում կազմել է 616 175` երկրորդ եռամսյակի համեմատ աճելով 1%-ով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6591
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW