ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ անցկացված 11-րդ #շահավետգնումներ մարքեթինգային արշավը:Բանկում նշել են, որ խթանող մարքեթինգային արշավի նպատակն էր բարձրացնել սպառողների իրազեկումն անկանխիկ վճարումների ֆունկցիոնալության եւ հարմարավետության մասին եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ վճարումների ծավալի մեծացումը:«Ամեն տարի բանկի կողմից իրականացվող խթանող արշավների արդյունքում նկատվում է անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու սովորույթ ունեցող հաճախորդների քանակի աճի միտում, ինչը վկայում է հաճախորդների շրջանում ակցիայի պահանջարկի մասին:Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ #շահավետգնումներ ակցիայի ընթացքում անկանխիկ գործարքների քանակն աճել է մինչեւ 20%, ինչը հնարավոր է դարձել հաճախորդների ակտիվ մասնակցության շնորհիվ»,- ասված է հաղորդագրությունում: #շահավետգնումներ ակցիան անցկացվել է 10.12.2018թ. - 10.03.2019թ. ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների միջեւ: Ակցիային մասնակցել են նաեւ այն քարտապանները, որոնք ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերը ձեռք են բերել ակցիայի ընթացքում:Մարքեթինգային արշավը հնարավորություն է ընձեռել ՎՏԲ-Հայաստան Բանկի 5 ակտիվ անկանխիկ գործարքներ կատարած հաճախորդներին դառնալ մրցանակակիր՝ յուրաքանչյուրը 1 000 000 դրամ դրամական պարգեւով:«Համաձայն #շահավետգնումներ ակցիայի պայմանների՝ 100 ամենաակտիվ Visa քարտապանները, որոնք արշավի ընթացքում կատարել են դեբետային եւ վարկային քարտերով առավելագույն գումարի եւ քանակի անկանխիկ վճարումներ Հայաստանի եւ արտերկրի առեւտրային կետերում եւ ինտերնետ միջավայրում, ստացել են միավորներ հետեւյալ սկզբունքով՝ դեբետային քարտով յուրաքանչյուր 1 000 դրամ անկանխիկ վճարման դիմաց հաճախորդին հաշվեգրվել է 1 բոնուսային միավոր, իսկ վարկային քարտերով՝ 2 միավոր: Խաղարկությանը մասնակցել են ամենաշատ միավորներ կուտակած 100 հաճախորդները՝ ակցիայի ընթացքում նվազագույնը 100 000 դրամի անկանխիկ շրջանառությամբ: Խաղարկությունն անցկացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում՝ պատահականության սկզբունքով` վիճակահանության մեթոդով, եւ հեռարձակվել է բանկի Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում: Խաղարկության արդյունքներով՝ յուրաքանչյուրին 1 000 000 դրամ մրցանակ շնորհվեց՝ Ալլա Արիստակեսյանին, Արտակ Հավհաննիսյանին, Նաիրա Մատինյանին, Արմինե Ամիջանյանին, Սոնա Ղահրամանյանին:ՎՏԲ-Հայաստան Բանկն իր երախտագիտությունն է հայտնում ակցիայի մասնակիցներին եւ շնորհավորում հաղթողներին»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 6981