Evocabank-ը գործարկում է ավանդային ակցիա

30.04.2019 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #ավանդ
Մայիսի 1-ից հունիսի 30-ը, ներդնելով ավանդ Evocabank-ում, ավանդատուները հնարավորություն կստանան՝ մասնակցելու վիճակահանությանը եւ շահելու 3 iPhone X-երից, 3 i Watch Series 4-երից եւ 3 AirPod-երից մեկը:

Բանկում ընդգծել են, որ մասնակցի ցանկությամբ մրցանակը կարող է փոխարինվել համարժեք Samsung Galaxy S10, Samsung Galaxy Watch, Samsung Galaxy Buds ապրանքներով:

Ակցիային մասնակցում են մայիսի 1-ից հունիսի 30-ը նվազագույնը 1 մլն դրամ կամ $2 000 գումարով դասական կամ EvocaOnline ավանդ ներդրած բոլոր ավանդատուները՝ անկախ ներդրված արժույթից եւ բանկում այլ ավանդ ունենալու փաստից:

Ներդնելով ավանդ Evocabank-ում՝ կարելի է ստանալ մինչեւ 10,75% եկամուտ՝ դրամով ավանդների դեպքում եւ մինչեւ 5,75%՝ դոլարով ավանդ ներդնելու դեպքում (տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝ մինչեւ 10,74%՝ դրամի, 5,38%՝ դոլարով ավանդների դեպքում):

Վիճակահանությունը կկայանա օգոստոսի 10-ին:

Վիճակահանությանը կմասնակցեն միայն վիճակահանության պահին սրահում ներկա գտնվող ավանդատուները:
Դիտում՝ 13695
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW