Բացվել է IDBank-ի Էջմիածնի մասնաճյուղը Խորենացի 16 հասցեում:«Այն հերթականն է բանկի նորարար, ժամանակակից ոճով մասնաճյուղերից: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդներին բարձրակարգ սպասարկում ապահովելու համար, իսկ նորարար միջավայրն ու տեխնոլոգիական լուծումներն էլ ավելի հաճելի կդարձնեն այցելությունը բանկ»,- ասված է հաղորդագրությունում: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ, բանկի Խորհրդի նախագահ Վարտան Դիլանյանը, Խորհրդի եւ Վարչության անդամներ, գործարարներ եւ հաճախորդներ:IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ IDBank-ն այս տարվա ընթացքում պատրաստվում է բացել ու վերաբացել նվազագույնը եւս երկու մասնաճյուղ:«Էջմիածնի մասնաճյուղի վերաբացումը նպատակ ունի այս տարածաշրջանում շեշտադրել մեր ներկայությունն ու հաճախորդներին առաջարկել նոր որակի սպասարկում՝ նորարար, առավել հարմարավետ պայմաններում: Կարեւորելով հաճախորդների հարմարավետությունն ու գոհունակությունը՝ մենք արդեն իսկ գործարկել ենք կատարելագործված Online-Banking (IDBanking) համակարգը, որը հնարավորություն է տալիս օգտվել արդիականացված ծառայությունների լայն շրջանակից՝ առավել հարմար եղանակով եւ գործարքներ կատարել առանց բանկ այցելելու»,- նշել է Մհեր Աբրահամյանն ու խոստացել, որ բանկն առաջիկայում հանդես կգա այլ նորույթներով:Էջմիածնի մասնաճյուղում գործում է նաեւ IDBanking 24/7 սպասարկման գոտի, որով շաբաթական 7 օր, 24 ժամ կարելի է օգտվել 200-ից ավելի ծառայություններից՝ կանխիկի մուտքագրում/ելքագրում, հաշիվների համալրում, կոմունալ վճարումներ եւ այլն: IDBank-ն ունի 13 մասնաճյուղ, որոնք գործում են Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Աբովյանում եւ Գավառում:«IDBank-ը, շարունակաբար կատարելագործելով մասնաճյուղային ցանցն ու միաժամանակ ձգտելով թվայնացնել մատուցվող ծառայությունները, նպատակ ունի գոհացնել բոլոր հաճախորդներին՝ թե՛ իրական շփումը, թե՛ թվային սպասարկումը գնահատողներին»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 10870