Ապրիլի 28-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի է ունեցել Evocabank-ի վիճակահանությունը, որի ընթացքում Եվրատեսիլ 2019-ի հայաստանյան ներկայացուցիչ Սրբուկը թափանցիկ տուփից պատահականության սկզբունքով հանել է այն 3 հաջողակների անունները, որոնք կմեկնեն Թել Ավիվ եւ ներկա կգտնվեն Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչին եւ եզրափակչին:Բանկում նշել են, որ վիճակահանության հաղթող կտրոններն են՝ARTUR POGHOSYAN 4428ARMEN MINASYAN 9400MHER PAPIKYAN 5772«Evocabank-ը՝ որպես առաջադեմ, ակտիվ, վառ եւ նորարար բանկ, մշտապես հետաքրքիր ակցիաներ է կազմակերպում իր գործընկերների համար: Օրինակ՝ նախորդ անգամ մենք վիճակահանություն էինք կազմակերպել, որի 75 հաղթողներն իրենց ուղեկիցների հետ մեկնեցին Դուբայ եւ մասնակցեցին Ջենիֆեր Լոպեսի համերգին: Քանի որ այս տարի Evocabank-ը Եվրատեսիլ 2019-ի հեռարձակման պաշտոնական գործընկերն է, մենք բացառիկ հնարավորություն ունեինք՝ նման նվեր մատուցելու մեր գործընկերներին: Ուրախ եմ, որ Evocabank-ը կկարողանա անմոռանալի պահեր պարգեւել իր գործընկերներին: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին»,- նշել է Evocabank-ի Մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տաթեւիկ Խաչատրյանը:«Վիճակահանության հաղթողները՝ 6 անձ (3 հաղթող x 2).- Մայիսի 14-ին Երեւանից կմեկնեն Թել Ավիվ,- Կմնան շքեղ հյուրանոցում,- Մայիսի 16-ին կմասնակցեն Եվրատեսիլի 2-րդ կիսաեզրափակչին, որին ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկն իր Walking Out երգով,- Մայիսի 18-ին կմասնակցեն Եվրատեսիլի եզրափակիչ համերգին,- Մայիսի 19-ին Թել Ավիվից կվերադառնան Երեւան»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 2895