ՏՄՊՊՀ նոր նախագահը Գեղամ Գեւորգյանն է

22.04.2019 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏՄՊՊՀ #Գեղամ Գեւորգյան
ՀՀ Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Գեղամ Գեւորգյանին ընտրել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ։

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 95, դեմ՝ 26 պատգամավոր։

Գեղամ Գեւորգյանը եղել է առաջադրված միակ թեկնածուն։

ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնը 2010-ից զբաղեցնում էր Արտակ Շաբոյանը։

Գեղամ Գեւորգյանը ծնվել է 1987թ․ հունիս 29-ին Երեւանում։ Իրավագիտության թեկնածու է։

2019թ. հունվարից մինչեւ ՏՄՊՊՀ նախագահ ընտրվելը եղել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը, իսկ 2018թ․հոկտեմբերի 1-ից մինչեւ 2019թ. հունվարի 22-ը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար։

2016-2018 թթ. եղել է ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետեւ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը։

2016թ․ շուրջ տասը ամիս զբաղեցրել է «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագիր» ԾԻԳ ղեկավարի պաշտոնը։

Ավելի վաղ՝ տարբեր տարիների, աշխատել է ՀՀ կառավարությունում։

Դասախոսել է Պետական կառավարման ակադեմիայում, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում։

Որպես փորձագետ աշխատել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում, Քաղաքականության եւ իրավական հարցերով Հայ-եվրոպական խորհրդատվության կենտրոնում (AEPLAC)։
Դիտում՝ 6037

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW