«ՀՀ պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի միջոցով ներդրումներ կներգրավվեն

18.04.2019 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծման մասին։


Նման ֆոնդ ստեղծելու նպատակը Հայաստանի տնտեսության զարգացման աջակցումն է ներդրումների, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով:

«Ընկերությունը Հայաստանում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք եւ համալիր խորհրդատվության եւ աջակցության միջոցով կնպաստի ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու եւ իրագործելու միջոցով Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը եւ գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման եւ գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման եւ կատարելագործման գործընթացին»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ «որակապես նոր քայլ է կատարվում օտարերկրյա ներդրումների աջակցման մեխանիզմները կատարելագործելու ուղղությամբ»։

Դիտում՝ 3182
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW