Կոնվերս Բանկն ամփոփել է գարնանային տոներին նվիրված ակցիայի արդյունքները

18.04.2019 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ

Կոնվերս Բանկում ամփոփել են գարնանային տոների կապակցությամբ մրցույթի արդյունքները:


Մրցույթի շրջանակում՝ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընթացքում, բանկն իր Woman’s  քարտապաններին էր առաջարկել կատարել անկանխիկ գործարքներ, կուտակել Գարնանային միավորներ եւ մեկնել Շրի Լանկա 8-օրյա ուղեւորության (ուղեգիրը՝ նախատեսված 2 անձի համար):

Մրցույթի արդյունքով՝ առավելագույն քանակով Գարնանային միավորներ հավաքած քարտապանից բացի, Շրի Լանկայում հանգստանալու հնարավորություն են ստացել Միավորների քանակով երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրած հաճախորդները: Նրանց ուղեգրերը տրամադրվել են համապատասխանաբար 50 եւ 30 տոկոս զեղչով:

«Գարնանային տոների կապակցությամբ հայտարարված անկանխիկ գործարքների խրախուսման ակցիայի ընթացքում, նախորդ տարվա համեմատ, զգալիորեն աճել է բանկի Woman’s քարտապանների կողմից անկանխիկ գործարքների ծավալը՝ կազմելով ընդհանուր գործարքների 52 տոկոսը: Զգալիորեն աճել է նաեւ Woman’s քարտերի, ինչպես նաեւ քարտատեսակով վարկային սահմանաչափի նկատմամբ պահանջարկը»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի պետ Կարինա Վոլկովան:

Նա նշել է, որ ներկայում Կոնվերս Բանկը, Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում, իրականացնում է հերթական լոյալության ակցիան՝ #ՎիզաԴեպիԵվրոպա, որի շրջանակում, կատարելով անկանխիկ գնումներ եւ հավաքելով Աստղեր, բանկի հաճախորդներից 10-ը կստանա Եվրոպայում հանգստանալու հնարավորություն:

Դիտում՝ 7267
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW