Ամերիաբանկն ապրիլի 17-ից գործարկում է «Ապրիր հայերեն» արշավը, որը նպատակ ունի նպաստել հայրենական արտադրության ճանաչմանն ու զարգացմանը:«Բոլոր նրանք, ովքեր ս.թ. ապրիլի 17-ից մինչեւ մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկում կներդնեն դրամային բանկային ավանդ, կստանան հաճելի անակնկալ՝ հայրենական ընկերության կողմից արտադրված նվեր»,- նշել են բանկում: Մասնակցելով «Ապրիր հայերեն» արշավին՝ հաճախորդները կստանան նաեւ հետեւյալ հնարավորությունները՝- անվճար բացել մեկական հաշիվ դրամով եւ արտարժույթով, - անվճար ստանալ Օնլայն /Մոբայլ բանկ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ), - անվճար տարեկան սպասարկմամբ ստանալ մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ:«Ապրիր հայերեն» արշավի ներքո դրամային ավանդները ներդրվելու են բանկում գործող պայմաններով՝ բացառությամբ ավանդի գումարի եւ ժամկետի՝- ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 200 000 դրամ,- ավանդի նվազագույն ժամկետը՝ 91 օր:Ամերիաբանկն արշավի շրջանակում համագործակցում է հետեւյալ հայկական ընկերությունների հետ՝ «Տոսպ», «Դարման», «Չրենի», «Փամփ», «Մաունթի», «Արդեան», «Արտույտ», «Մայքոֆֆ», «Նաիրյան», «Բարի»: Tweet Դիտում՝ 2335