Fitch. ԱՊՀ երկրներում բանկային ռիսկերը պահպանվում են
16.04.2019 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.neweurope.eu

Այս մասին ասված է Fitch վարկանշային գործակալության հրապարակած ապրիլյան զեկույցում:
«Տարածաշրջանի երկրների բանկային համակարգերը վերջին տասնամյակում բախվել են լուրջ մարտահրավերների, գլխավորապես՝ կապված արտարժութային ռիսկի ոչ արդյունավետ կառավարման եւ, հետեւաբար նաեւ, դոլարայնացման բարձր մակարդակի հետ: Դա է պատճառը, որ 2014-2015 թթ. մի շարք երկրներում ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը բանկերի համար հանգեցրեց զգալի կորուստների»,- նշում է Fitch-ը:
Գործակալության բնորոշմամբ՝ դոլարայնացման բարձր մակարդակով հատկապես աչքի են ընկնում Ադրբեջանը (40%), Ուկրաինան (48%), Բելառուսը (49%), Ուզբեկստանը (55%), Վրաստանը (56%) եւ Հայաստանը (58%):
Էական ռիսկերի շարքում Fitch-ը ներառել է նաեւ ոչ արդյունավետ կորպորատիվ կառավարումը՝ զուգորդված վերահսկողական թույլ մեխանիզմներով:
Գործակալությունն ընդգծում է, որ տարածաշրջանի երկրներում զգալի պետական միջոցներ են ծախսվել «դժվար կացության մեջ գտնվող» բանկերի աջակցման ուղղությամբ:
Զեկույցի հեղինակները ներկայացնում են Ռուսաստանի օրինակը, որն արդեն շուրջ $80 մլրդ է ուղղել ոլորտի «մաքրմանը». ակնկալվում է եւս $10 մլրդ-ի ծախս այս ուղղությամբ:
Մանրածախ ոլորտի «թեժացումը» եւս էական ռիսկ է տարածաշրջանի բանկերի համար: 2014-2015 թթ. Ռուսաստանում սպառողական վարկերի գծով կորուստները հասել էին 25%-ի այն դեպքում, երբ դրանք ավելի վաղ կազմում էին ընդամենը 5-8%:
«ԱՊՀ երկրների բանկային ոլորտում, ընդհանուր առմամբ, նկատվում է վերահսկողության որոշակի խստացում, ինչը դրական երեւույթ է: Այդուհանդերձ, որոշ խնդիրների լուծման համար կարող է զգալի ժամանակ պահանջվել, որոշներն էլ (օրինակ՝ դոլարայնացման բարձր մակարդակը) բավական դժվար կլինի կարգավորել»,- ընդգծել են զեկույցի հեղինակները:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: