Հայբիզնեսբանկը շնորհավորել է բանկային համակարգի թոշակառուներին

15.04.2019 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #ՃՀՄ
Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ ՀՀ Բանկերի եւ ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների ճյուղային արհմիությունը (ՃՀՄ), իրեն կից հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ, մի շարք բանկերի, այդ թվում՝ Հայբիզնեսբանկի աջակցությամբ, կազմակերպեցին ավանդական դարձած տոնական միջոցառում համակարգի կին թոշակառուների համար:

Ինչպես նշել են բանկում, միջոցառումն սկսվեց լռությամբ՝ հիշատակի տուրք մատուցելով ՃՀՄ Հոգաբարձուների Խորհրդի նախագահ Իսահակ Իսահակյանին, ով երկար տարիներ ղեկավարել է հոգաբարձուների խորհուրդը:

«Միջոցառումն ընթացավ ջերմ ու բարի միջավայրում, որտեղ միավորվել էին բանկային համակարգի տարբեր սերունդներ: Նրանց խոսքով՝ այս հավաքույթը իրենց համար սպասված է եւ մեծ արժեք ունի, որն իրենց երիտասարդությունն ու աշխատանքային պատմությունն է հիշեցնում, ինչպես նաեւ հաճելի է տեսնել նախկին գործընկերներին»,- ասված է հաղորդագրությունում:

Հայբիզնեսբանկի երիտասարդ աշխատակիցները շնորհավորեցին իրենց ավագ գործընկերներին, նվերներ հանձնեցին նրանց՝ մաղթելով առողջություն ու երկար տարիների կյանք:

ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանն իր եւ թոշակառուների անունից հատուկ շնորհակալություն հայտնեց Հայբիզնեսբանկի ղեկավարությանը մշտական աջակցության եւ սրտացավ վերաբերմունքի, ինչպես նաեւ ամեն տարի յուրահատուկ մոտեցումով հանդես գալու համար:
Դիտում՝ 2080
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW