ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ IntelExpress միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ, հայտարարում է նոր ակցիա:Բանկում նշել են, որ այն կտեւի մինչեւ հունիսի 21-ը: Ակցիայի շրջանակում հաճախորդները կարող են դրամական փոխանցումներ իրականացնել դեպի Ուկրաինա եւ Վրաստան նվազեցված՝ 0,9% տոկոսադրույքով: «IntelExpress համակարգի միջոցով կարելի է փոխանցումներ կատարել դեպի աշխարհի 44 երկիր (ներառյալ Ուկրաինա՝ 8000 մասնաճյուղ ու 20 բանկ, Վրաստան՝ շուրջ 700 մասնաճյուղ եւ 9 բանկ)՝ հաշված րոպեների ընթացքում, 1-2% տոկոսադրույքով:Հայաստանից դրամական փոխանցումներ կատարողների համար ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ամենալայն մասնաճյուղային ցանցը՝ բաղկացած 70 մասնաճյուղերից: Առավել հարմարավետության եւ ժամանակի խնայողության համար բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել Earlyone բջջային հավելվածի ծառայություններից ու հեռակա կարգով բանկի ցանկացած մասնաճյուղում դրամական փոխանցումներ կատարել:Հաճախորդներին, որոնք պարբերաբար դրամական փոխանցումներ են կատարում Հայաստանից, բանկն առաջարկում է նաեւ օգտվել «Հեռախոս բանկինգ» ծառայությունից, ինչը հնարավորություն է ընձեռում դրամական փոխանցումներ կատարել ցանկացած համակարգով, առանց բանկ այցելելու՝ մեկ զանգով Կոնտակտային կենտրոն:ՎՏԲ-Հայաստան Բանկում, բացի IntelExpress միջազգային դրամական փոխանցումների համակարգից, գործում են այլ միջազգային դրամական փոխանցումների համակարգեր՝ Swift, MoneyGram, Convers Transfers, TelCell, Unistream եւ БЭСТ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 7799