Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման վարկերը կսուբսիդավորվեն
12.04.2019 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Ծրագրի շրջանակում նախատեսվում է սուբսիդավորել այգիների հիմնման եւ առաջին տարվա խնամքի ծախսերին ուղղված վարկերի տոկոսադրույքը եւ մյուս տարբերակով՝ փոխհատուցել այգի հիմնող շահառուների կողմից կատարված հիմնման ծախսերը՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի։
Վարկը շահառուներին տրամադրվում է 2% տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին եւ առնվազն 3 հա այգի հիմնող գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0% տոկոսադրույքով։
Մարման ժամկետը 8 տարի է, արտոնյալ ժամանակահատվածը՝ 5 տարի։
Վարկերը հատկացվում են 0,5-ից 10 հա խաղողի ու ինտենսիվ պտղատու եւ 0,5-3 հա հատապտղատու այգիների համար։
Ծախսերի փոխհատուցումն իրականացվում է հետեւյալ սահմանաչափերով.
- Շահառուների համար՝ կատարված հիմնման ծախսերի (առանց առաջին տարվա խնամքի ծախսերի) 40%-ը,
- Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում այգեհիմնում իրականացնող շահառուների կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվների համար՝ ծախսերի 50%-ը՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի.
Շահառուն, ծրագրի փոխհատուցման բաղադրիչով փոխհատուցում ստանալու ակնկալիքով, մինչեւ այգու հիմնումը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով տեղեկատվություն այգու տեղի, չափերի ու տեսակի վերաբերյալ, ինչպես նաեւ այգեհիմնման ծախսերի համապատասխան հաշվարկներ:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: