1,6 մլրդ դրամ տուգանք՝ պոկերի մրցաշարերի անօրինական կազմակերպման համար

10.04.2019 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Սենատոր Սպորտ #պոկեր
«Սենատոր Սպորտ» ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում 2018թ. նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 9-ը կազմակերպել եւ անցկացրել է Armenia Snowfest անվամբ «կենդանի պոկեր» խաղի մրցաշարեր, հայտնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն:

«Փաստի հիման վրա կազմված արձանագրությունն ուղարկվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ գործի քննություն իրականացնելու նպատակով:

Վարչական վարույթի ընթացքում հաստատվել է այն հանգամանքը, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում խաղի մրցաշարերը կազմակերպել եւ անցկացրել է՝ առանց շահումով խաղերի կազմակերպման համար լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությանն առաջադրվել է տուգանք 1 մլրդ 500 մլն դրամի չափով եւ վնասի հատուցման գումար՝ 150 մլն դրամի չափով, ընդհանուր առմամբ՝ 1 մլրդ 650 մլն դրամ:
Դիտում՝ 4744

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW