Արդշինբանկը բարելավել է հիփոթեքային վարկավորման ծրագրի պայմանները

10.04.2019 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ #հիփոթեք
Արդշինբանկում բարելավվել են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում անշարժ գույքի ձեռքբերման վարկերի պայմանները:

Բանկում նշել են, որ մասնավորապես, փոփոխվել է վարկառուի տարիքային սահմանափակման պահանջը, նվազեցվել է վարկի կանխավճարը եւ բարձրացել է վարկի առավելագույն սահմանաչափը:

«Երիտասարդ ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչեւ 35 տարվա սահմանափակումն այլեւս չի գործում, պարզապես ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 70 տարեկանը: Վարկը տրամադրվում է նաեւ առանց լրացուցիչ գրավի պահանջի, կանխավճարի ապահովագրությամբ՝ սկսած 7,5% կանխավճարից՝ առաջնային շուկայից գույքի ձեռք բերման դեպքում, եւ 10%՝ երկրորդային շուկայից գույքի ձեռք բերման դեպքում:

Վարկառուներն այժմ կարող են ստանալ մինչեւ 27 750 000 դրամի չափով եւ 22 500 000 դրամ չափով վարկ՝ համապատասխանաբար առաջնային եւ երկրորդային շուկաներից գույքի ձեռք բերման դեպքում»,- ասված է հաղորդագրությունում:

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրվող վարկի մարման ժամկետը Արդշինբանկում սահմանված է 20 տարի, իսկ տարեկան տոկոսադրույքը 7,35% (տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8,04%-ից), որը պետության սուբսիդավորման եւ գույքի՝ բանկի սեփականությունը հանդիսանալու դեպքում նվազում է մինչեւ 2,35% (պետության սուբսիդավորման եւ գույքի՝ բանկի սեփականությունը հանդիսանալու դեպքում՝ սկսած 2,87%-ից):

«Ավելին, բնակելի անշարժ գույքը առաջնային շուկայից գնելու դեպքում վարկառուն կունենա նաեւ եկամտային հարկի վերադարձի հնարավորություն»,- նշել են բանկում:

«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Դիտում՝ 1879
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW