«Մոգո» ՈՒՎԿ-ն գործարկում է «Մատչելի ավտոմեքենա երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը
09.04.2019 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մոգո


«Ավտոմեքենայի բացակայությունը նոր կազմավորված ընտանիքի բազմաթիվ խնդիրներից մեկն է, ինչը ժամանակակից կյանքի ռիթմի՝ ընտանիքի անդամների եւ երեխաների առօրյայի ու զբաղվածության պայմաններում բերում է բազմաթիվ անհարմարությունների։
Ուստի «Մոգո»-ն այս հարցին մոտեցել է, ոչ թե շահույթ հետապնդող կազմակերպության դիրքորոշմամբ, այլ իր՝ ավտոմեքենան առավելագույնս հասանելի դարձնելու առաքելության իրականացման մղումով»,- ասված է հաղորդագրությունում։
Ընկերությունում նշել են, որ ցանկացած տարեթվի եւ մակնիշի ավտոմեքենա կարող է մեկ օրում դառնալ հաճախորդինը՝ 10% կանխավճարով, տարեկան 18% տոկոսադրույքով, առանց ամսական սպասարկման վճարների, առանց ապահովագրության եւ գնահատման պահանջի:
«Ուսումնասիրելով ավտովարկավորման շուկան՝ կարելի է մատնանշել երիտասարդ ընտանիքների առջեւ ծառացած խնդիրներից ամենաակնառուն՝ պահանջվող մեծ կանխավճարը։ Այս է պատճառը, որ «Մոգո» ՈՒՎԿ-ն սահմանել է երկրորդային շուկայից մեքենայի ձեռքբերման համար աննախադեպ՝ 10% կանխավճար, որը հաշվարկվում է ոչ թե մեքենայի լիկվիդացիոն գնից այլ, մեքենայի շուկայական արժեքից»,- նշել են ընկերությունում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: