ԱՄԷ-ն քննարկում է Հայաստանի հետ երրորդ ուղիղ ավիաչվերթի բացումը

09.04.2019 | 09:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄԷ #Նիկոլ Փաշինյան
Արաբական Միացյալ Էմիրություններն այժմ քննարկում է Հայաստանի հետ երրորդ ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունը, ինչը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության, այլ նաեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ԱՄԷ նորանշանակ դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբը:

Նա նշել է, որ ԱՄԷ կառավարությունը պատրաստ է քննարկել ներդրումային ծրագրեր՝ Հայաստանի հետ համատեղ իրականացնելու նպատակով:

Դեսպանն ասել է, որ իր երկիրը շահագրգռված է զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ներդրումների, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ հումանիտար այլ ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, Հայաստանն ու ԱՄԷ-ն զարգացնում են փոխգործակցությունը զբոսաշրջության ոլորտում, ինչը նպաստում է երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը:

Կառավարության ղեկավարն առանձնակի կարեւորել է երկու երկրների միջեւ ՏՏ ոլորտում համագործակցությունը եւ հույս հայտնել, որ ԱՄԷ-ի ընկերություններն ակտիվորեն կմասնակցեն աշնանը Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:
Դիտում՝ 1426
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW