“ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ” ներկայացուցիչը հաղթել է միջբանկային շախմատային մրցաշարում
26.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 26 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի աշխատակից Գևորգ Թադևոսյանը հաղթել է միջբանկային շախմատային 4-րդ մրցաշարում, որը կազմակերպվել էր ԿԲ արհմիության նախաձեռնությամբ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նոյեմբերի 24-ին կայացած մրցաշարին մասնակցում էին Կենտրոնական բանկի, “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի, Արդշինինվեստբանկի, “Անելիք” բանկի, “ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ”-ի, “ԲՏԱ ԻՆՎԵՍՏԲԱՆԿ”-ի, “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”-ի 13 աշխատակիցներ:
2-րդ տեղը գրավեց ԿԲ աշխատակից Աշոտ Ավետիսյանը, 3-րդը` “ԲՏԱ Ինվեստ” բանկի աշխատակից Ստեփան Դովլաթյանը:
Հաղթողների համար սահմանվել էին դրամական մրցանակներ` 50000, 30000 և 20000 դրամի չափով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: