ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Հորդանան:Նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ապրիլի 5-7-ը տեղի կունենա Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արեւելքին եւ Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպումը, որին նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրված է որպես բանախոս:Համաժողովին ներկա են լինելու տարբեր երկրների պետական, գործարար ու քաղաքացիական շրջանակը ներկայացնող ավելի քան 1000 առաջնորդներ, որոնք կքննարկեն այն մարտահրավերները, որոնց առերեսվում է տարածաշրջանը: Մասնավորապես, հանդիպման մասնակիցները կխոսեն էներգետիկ անվտանգության, մաքուր եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, կիբերանվտանգության եւ մի շարք այլ հարցերի շուրջ:Նախագահը ելույթ կունենա «Նոր էներգիա Մերձավոր Արեւելքի համար» խորագիրը կրող քննարկման շրջանակում: Հայաստանի նախագահը կհանդիպի նաեւ Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր եւ գործադիր նախագահ, հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբի հետ: Արմեն Սարգսյանը ֆորումի երկարամյա մասնակիցներից է եւ Կլաուս Շվաբի հետ վաղեմի բարեկամություն ունի:Հորդանան կատարած այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաեւ գործարար շրջանակի եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Tweet Դիտում՝ 1525