Մոսկվայի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ստորաբաժանման՝ Smart City Lab-ի մասնագետները բաց ռեժիմով ներկայացրել են մեգապոլիսների սմարթ լուծումների ինտերակտիվ քարտեզը: Քարտեզը հասանելի է CT.Moscow-ում՝ Մոսկվայի տեղեկատվական տեխնոլոգիաների մասին բաց հարթակում: Տեղեկատվությունը հավաքվել է անգլալեզու բաց աղբյուրներից՝ ԶԼՄ-ներից, մունիցիպալ պաշտոնական պորտալներից, քաղաքների էջերից եւ սոցիալական ցանցերում քաղաքային գործակալություններից: Քարտեզը ներառում է 195 նախագիծ, որոնք իրագործվել են 2018թ. ընթացքում աշխարհի 16 քաղաքներում հետեւյալ ուղղություններով. անվտանգություն եւ բնապահպանություն, քաղաքային միջավայր, քաղաքային տնտեսություն, թվային շարժունակություն, մարդկային եւ սոցիալական կապիտալ:Սմարթ նախագծերի քանակով առաջատար են Սինգապուրը (35), Սեուլը (23), Դուբայը (21), Նյու Յորքը (19) եւ Հելսինկին (16):Ինտերակտիվ քարտեզը ներառում է նաեւ բոլոր նախագծերի համառոտ նկարագրությունը: Tweet Դիտում՝ 5038