Արարատբանկը EFSE-ից $15 մլն վարկ է ներգրավել
04.04.2019 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արարատբանկ




Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը նշել է, որ ներդրումը հնարավորություն կտա բանկին ընդլայնել վարկավորման ծավալները՝ նպաստելով տեղական բիզնեսի կայուն զարգացմանը։
«Այս համագործակցությունը մեզ համար կարեւոր է ոչ միայն միջոցների ներգրավմամբ, այլեւ բանկային լավագույն նոր տեխնոլոգիաների ներդրմամբ եւ կառավարման մշակույթի զարգացմամբ»,- ասել է Աշոտ Օսիպյանը։
Նա նշել է, որ բանկը փորձելու է իր շահառուներին եւս ներկայացնել այդ նոր տեխնոլոգիաները, որպեսզի նրանք շուկայում մրցակցային առավելություն ունենան։
Արարատբանկի վարչության նախագահը հայտնել է, որ EFSE-ի հետ համագործակցության ինը տարիների ընթացքում ներգրավվել է $63 մլն, որն ուղղվել է միկրո եւ փոքր բիզնեսի վարկավորմանը տարբեր ոլորտներում։ Ծրագրերից օգտվել է ավելի քան 2000 շահառու։
EFSE-ի նախագահ Քրիստոֆ Թիսկենսն էլ գոհունակությամբ նշել է, որ Արարատբանկի հետ երկարամյա համագործակցությունը հաջող է ընթացել։
«Հպարտ ենք, որ շարունակելու ենք այդ համագործակցությունը՝ Հայաստանի աշխատասեր ձեռնարկատերերին առաջարկելով ֆինանսավորման նոր տարբերակներ»,- նշել է Քրիստոֆ Թիսկենսը։
Նա նկատել է, որ Հայաստանի տնտեսության զարգացումը ճիշտ ուղու վրա է։
«Մենք բանկերի միջոցով փորձում ենք աջակցել ՀՀ տնտեսության զարգացմանը»,- ասել է Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի նախագահը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: