Երեւանում կխոսեն համացանցում հեղինակության կառավարման մասին

03.04.2019 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#SKILLMASTERYDAY
SKILLMASTERYDAY նախագծի շրջանակում ապրիլի 13-ին Opera Suite Hotel-ում «Համացանցում հեղինակության կառավարում» վարպետության դասով հանդես կգա հեղինակության կառավարման հայտնի ռուս փորձագետ Դմիտրի Սիդորինը:

Նա կանդրադառնա հեղինակության կոմպլեքսային կառավարման հիմնական հարցերին, ինչպիսիք են մոնիտորինգն ու խնդիրների վերհանումը, դրականի եւ բացասականի հետ աշխատանքը, SERM-ը եւ հեղինակության բրենդինգը:

Միջոցառումը նախատեսված է PR, SMM, HR, SEO ոլորտների, ինչպես նաեւ այլ մասնագետների համար, որոնք այս կամ այն կերպ պատասխանատու են ընկերությունների, բրենդերի եւ հանրային անձանց հեղինակության համար:

Դմիտրի Սիդորինը հանդիսանում է Sidorin Lab ընկերության համահիմնադիրն ու բաժնետերը: Մարտի սկզբին ընկերությունը ներգրավել է 3 միլիոն դոլարի ներդրում Blackfort Capital-ից:

«Հեղինակություն ունի ոչ միայն անձը, այլեւ ընկերությունը, բրենդը, ապրանքը, ծառայությունը, իրադարձությունը, նախագիծը, քաղաքականությունը, երկիրը, քաղաքը, թաղամասը: Մարդը հասարակական էակ է եւ մեզանից յուրաքանչյուրը անհանգստանում է իր հեղինակության մասին: Նույնը վերաբերում է բոլոր մյուս օբյեկտներին: Հեղինակության կառավարման տեխնոլոգիան սկսել է մշակվել  ինտերնետի ի հայտ գալուց շատ առաջ, սակայն այն առանձնահատուկ նշանակություն ու արդյունավետություն ձեռք բերեց համացանցի զարգացումով»,- ասել է Դմիտրի Սիդորինը:


SKILLMASTERYDAY նախագիծը Skill.am թիմի նախաձեռնությունն է: Միջոցառումը կբացի Skill.am նախագծի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը՝ «Սոցիալական ցանցերում հաճախորդների սպասարկման առանձնահատկությունները» թեմայով:

Միջոցառման գործընկերն է Մեդիամաքս մեդիա-ընկերությունը՝ մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության MaxMonitor համակարգով: Վարպետության դասի շրջանակում Մեդիամաքսի մասնագետները կներկայացնեն համակարգի հնարավորությունները եւ մասնակիցներին բաժանորդագրության հատուկ պայմաններ կառաջարկեն:

Skill.am-ն առաջին եւ առայժմ միակ առցանց հարթակն է Հայաստանում՝ սեմինարների, կոնֆերանսների, ֆորումների, վարպետության դասերի եւ այլ բիզնես-միջոցառումների կազմակերպիչների համար: Երկու տարվա ընթացքում Skill.am-ի թիմը իրականացրել է ավելի քան 100 բիզնես միջոցառում, որոնց ներկա են եղել ավելի քան 6000 մասնակից: 2017 թ.-ին ընկերությունը նախաձեռնել է WORLD’S TOP SPEAKERS IN ARMENIA նախագիծը, որի առաքելությունն է Հայաստանը դարձնել լավագույն համաշխարհային խոսնակների, հեղինակների եւ մտածեղների ելույթների հարթակ։ Ընկերության նախագծերի թվում են նաեւ մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են՝ Skillbattle նախագիծը եւ կրթական Skillrocks նախագիծը։
Դիտում՝ 4979
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW