Fitch-ը վերահաստատել է Արդշինբանկի «B+» վարկանիշը` «կայուն» կանխատեսմամբ

03.04.2019 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #Արդշինբանկ
Համաշխարհային վարկանշող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Արդշինբանկի՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) «B+» վարկանիշը՝ «կայուն» կանխատեսմամբ:
 
«Ինչպես նշված է Fitch Ratings-ի հաղորդագրությունում, բանկի վարկանիշը հիմնված է այնպիսի ֆինանսական ցուցանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների կայունությունը, բանկի կապիտալի ու իրացվելիության պաշարը, ինչպես նաեւ շահութաբերության մակարդակը, որոնց նպաստում է նաեւ տնտեսության ցիկլային աճը:

Հիշեցնենք, որ բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից (Fitch եւ Moody’s) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է»,- ասված է Արդշինբանկի տարածած հաղորդագրությունում:
Դիտում՝ 8771

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW