UNCTAD–ը ՀՀ ներդրումային գրավչության վերաբերյալ զեկույց կպատրաստի
03.04.2019 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն



Նախարարությունում նշել են, որ զեկույցը պատրաստվելու է հետեւյալ ռազմավարական ուղղվածությամբ՝ «Հայաստանի ներդրումային քաղաքականության գրավչությունը արդյունավետության բարձրացում որոնող եւ արտահանմանն ուղղված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) համար»։
Նախարարը չափազանց կարեւորել է խմբի առաքելությունը Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից։
Կողմերը քննարկել են առաքելությանը հետաքրքրող հարցերի շրջանակ՝ կառուցվածքային խնդիրներից մինչեւ օրենսդրական կարգավորումներ։
Մասնավորապես, անդրադարձ է եղել արտահանմանը միտված ներդրումների ներգրավման ներուժ պարունակող տնտեսության ճյուղերին։
Փորձագիտական խումբը՝ Շվեցարիայում Հայաստանի առեւտրական ներկայացուցիչ Հայկ Հովhաննիսյանի ուղեկցությամբ, Հայաստանում հանդիպումներ եւ քննարկումներ է ունենում 50-ից ավելի ձեռնարկատերերի, բիզնես ասոցիացիաների, միջազգային եւ դոնոր կազմակերպությունների, ինչպես նաեւ պետական կառույցների հետ։
UNCTAD-ը նմանատիպ զեկույցներ է պատրաստել աշխարհի շուրջ 50 երկրների համար։
Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ կազմակերպության պատրաստած զեկույցների վրա են հիմնվում խոշոր երկրներ՝ երրորդ պետությունների ներդրումային միջավայրի վերաբերյալ սեփական զեկույցները պատրաստելիս: UNCTAD-ը նաեւ ունի գործիքակազմ առաջարկված բարեփոխումների կիրարկման ուղղությամբ աջակցություն ստանալու դյուրացման համար:
2018-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մասնակցելով UNCTAD-ի կողմից կազմակերպված Համաշխարհային ներդրումային համաժողովին, խնդրագրով դիմել էր կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ պատրաստել Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույց:
Վիճակագրական հետազոտությունը ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ պատշաճ մակարդակի կիրարկվել են UNCTAD-ի զեկույցի առաջարկությունները, գրանցել են օտարերկրյա ներդրումների մինչեւ եռապատիկ աճ զեկույցի հրապարակմանը հաջորդող 5 տարիների ընթացքում: 2016-2017-ին, երբ գլոբալ անդրսահմանային ներդրումային հոսքերը գրանցել են 23%-անոց անկում, այդ երկրներն ունեցել են օտարերկրյա ներդրումների 29%-անոց աճ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: