ԵԿԳ-ն 10 դրամով բարձրացնում է խաղողի մթերման գինը

01.04.2019 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԳ #խաղող #մթերում
Այս տարի Երեւանի կոնյակի գործարանը կմթերի 29 000 տ խաղող՝ 1 կգ-ի դիմաց վճարելով 150 դրամ:

«Ընդառաջելով խաղողագործների խնդրանքներին եւ ի շարունակություն մթերվող խաղողի գնի հայտարարման ժամանակը վերանայելու ստանձնած պարտավորության՝ Երեւանի կոնյակի գործարանը հայտարարում է, որ այս տարի գնելու է 1 կգ խաղողը 150 դրամով, ինչը 10 դրամով ավելի է նախորդ տարվա գնի համեմատ:  

Ներկա պահին աշխատանքներ են տարվում պայմանագրեր ստորագրելու ուղղությամբ, որտեղ ամրագրված կլինի վերոնշյալ գինը: Ընդգծենք, որ Երեւանի կոնյակի գործարանը հայտարարում է մթերման գինը բացառապես իր ձեռնարկության համար եւ պատասխանատու չէ այլ շահարկումային բնույթի հայտարարությունների համար»,- ասված է հաղորդագրությունում:

Մթերման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ:

«Հավատարիմ մնալով իր քաղաքականությանը՝ Երեւանի կոնյակի գործարանը խաղողի գնման գործընթացը կկազմակերպի բացարձակապես թափանցիկ եւ խաղողագործների համար հնարավորինս հարմարավետ:  

Խաղողագործներին վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-4 օրվա ընթացքում՝ գումարը կազմակերպության կողմից հատուկ բացված գյուղացիների բանկային հաշիվներին փոխանցման եղանակով»,- ամփոփել են ընկերությունում:
Դիտում՝ 10443

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW