“ՎՏԲ-Հայաստան” բանկում նշել են Բանկային աշխատողի օրը
22.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 22 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ՎՏԲ-Հայաստան” բանկում այսօր նշել են բանկային աշխտողի օրը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդես գալով արարողությանը, “ՎՏԲ-Հայաստան” բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովն ասել է, որ ՙՀայաստանի արդի բանկային համակարգը շատ մեծ պատմություն չունի, սակայն կարճ ժամանակահատվածում հայկական բանկերը կայացել են եւ զարգանում են՚:
Վալերի Օվսյաննիկովն ասել է, որ հայկական բանկերի հաջողությունը մեծ մասամբ պայմանավորված է աշխատակիցներով, որոնք բարձր մասնագիտական մակարդակով են կատարում են իրենց ամենօրյա աշխատանքը:
Վալերի Օվսյաննիկովն ընդգծել է, որ “ՎՏԲ-Հայաստան” բանկը մեծ ուշադրություն է դարձնում իր կադրերին: Տոնի կապակցությամբ բանկի ղեկավարությունն որոշում է կայացրել պարգեւատրել 10 վետերան-աշխատակիցներին` յուրաքաչյուրին 50 հազար դրամի չափով:
Բացի դրանից, Western Union միջազգային դրամական փոխանցումների համակարգում աշխատող ՙՎՏԲ-Հայաստան՚ բանկի երեք աշխատակիցներ ճանաչվել են 2006 թ. արդյուքներով լավագույն սպասարկողներ: Western Union-ի ներկայացուցիչները նրանցից յուրաքանչյուրին հանձնել են արտոնագրեր եւ թանկարժեք նվերներ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: