Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող Կոնվերս Բանկ եւ «Կարաս Վայնս» ընկերություններն ամփոփել են հայ արվեստագետների համար հայտարարված մրցույթի արդյունքները: Բանկում նշել են, որ մրցույթն իրականացվել է Karas Art ծրագրի շրջանակում՝ Կոնվերս Բանկի ֆինանսական աջակցությամբ:Մրցույթի շրջանակում արվեստագետներին էր առաջարկվել ներկայացնել արվեստի ինքնատիպ գործերի էսքիզներ կամ թվային ձեւաչափով օրինակներ, որոնք հետագայում պետք է ձեռքով նկարվեն գինու տակառների վրա: «Տակառների նկարազարդման մրցույթն ապրանքանիշի՝ տեղական ստեղծարար միջավայրը խթանելու եւ մշակութային հարուստ ժառանգությունն ու գինեգործության հետաքրքիր ավանդույթները վերակենդանացնելու ընդհանուր տեսլականի մասն է: Մեր նպատակն է խթանել եւ խրախուսել հայ նկարիչներին, որոնք շատ տաղանդավոր են, կարողանում են իրենց զգացմունքներն ու հոգեվիճակն արտահայտել աներեւակայելի գույներով: Գինու արտադրությունը եւս արվեստի տեսակ է, որտեղ արվեստի կատարյալ գործ ստեղծելու համար անհրաժեշտ է թիմի անդամներից յուրաքանչյուրի նվիրվածությունն ու սերը»,- ասել է «Կարաս Վայնս» ընկերության տնօրեն Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյանը:Ըստ նրա՝ Karas Art-ը երկարաժամկետ ծրագիր է, որի շրջանակում «Կարաս Վայնս»-ը պարբերաբար հանդես ենք գալու հետաքրքիր մրցույթներով եւ նախաձեռնություններով:«Մշակույթի, արվեստի խրախուսումը Կոնվերս Բանկի գործելակերպն է, մեր հանրային ծրագրերի կարեւորագույն բաղադրիչներից է: Յուրաքանչյուր տարի բանկը ներգրավված է լինում մեկ տասնյակից ավելի մշակութային նախաձեռնություններում: Ուրախությամբ մաս կազմեցինք մեր խմբի անդամ եւ գործընկեր «Կարաս Վայնս»-ի այս հետաքրքիր նախաձեռնությանը»,- ասել է մրցույթի ֆինանսական աջակից Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը: Միջոցառման ավարտին լավագույն 3 էսքիզներ ներկայացրած արվեստագետներին են հանձնվել դրամային պարգեւներ: Tweet Դիտում՝ 10230