ՎՏԲ-Հայաստան Բանկը վերանայել է ֆիզիկական անձանց SWIFT միջազգային փոխանցումների սակագները:«Այսուհետ հաճախորդները կարող են փոխանցումներ կատարել դեպի Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Անգլիա, Վրաստան, Չինաստան եւ աշխարհի ցանկացած այլ երկիր իջեցված սակագներով՝ սկսած 5 000 դրամից USD, EUR եւ RUR արժույթներով:Հաճախորդների համար, ովքեր Հայաստանից դեպի Ռուսաստան փոխանցումներ են կատարում «ՎՏԲ» ՀԲԸ մասնաճյուղերի միջոցով (ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերից դեպի «ՎՏԲ» ՀԲԸ մասնաճյուղեր), բանկն առաջարկում է շուկայում աննախադեպ սակագին՝ սկսած 2 000 դրամից:«ՎՏԲ» ՀԲԸ-ն ունի մասնաճյուղերի լայն ցանց Ռուսաստանի ամբողջ տարածքում եւ բոլոր խոշոր քաղաքներում (ք.Մոսկվա, ք. Սանկտ Պետերբուրգ, ք. Սոչի եւ այլն): Այդպիսի փոխանցումների առավելություններից է դրամական միջոցների ստացման արագությունը՝ գումարը փոխանցվում է ստացողի հաշվին նույն օրվա ընթացքում` առանց փոխանցման գումարից որեւէ պահումներ անելու»,- ասված է հաղորդագրությունում:Փոխանցումն իրականացնելու համար հաճախորդը պետք է ունենա կամ բացի բանկային հաշիվ ՎՏԲ-Հայաստան Բանկում, ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ եւ նշի փոխանցման ստացողի հաշվեհամարը եւ անունը:Բանկում գործում են նաեւ GOUR տարբերակով դոլարով փոխանցումներ (փոխանցումն ամբողջությամբ մուտքագրվում է ստացողի հաշվին՝ առանց որեւէ պահման/նվազեցման)՝ սկսած 17 500 դրամ միջնորդավճարից:«Հուսալիության եւ հարմարավետության շնորհիվ SWIFT միջազգային դրամական փոխանցումների համակարգն այսօր աշխարհում ամենապահանջված համակարգն է: Օգտվելով դրանից՝ կարելի է ցանկացած գումարի դրամական միջոցներ ուղարկել Հայաստանից արտերկիր կամ հակառակ ուղղությամբ, ինչպես նաեւ կատարել վճարումներ ապրանքների եւ ծառայությունների համար»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 7693